Նախկին փոխոստիկանապետը՝ ապրիլի 9-ի դեպքերի մասին

Քաղաքապետի թեկնածու ՕԵԿ-ական Արմեն Երիցյանը, որպես նախկին փոխոստիկանապետ, իրավաչափ է գնահատում ապրիլի 9-ին ոստիկանների գործողությունները: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Մեր հարցին, Արմեն Մարտիրոսյանին ծեծե՞լն էլ էր իրավաչափ, պարոն Երիցյանն ասաց. «Ոստիկանները իրավաչափ են եղել, բայց տալ գնահատական՝չիմանալով ամբողջ աշխատանքը, իմ կարծիքով իրավաբանին վայել չէ: Պետք է ուսումնասիրել եւ իմանալ՝ ինչ է այնտեղ եղել: Ոստիկանին բոլորս էլ պետք է ենթարկվենք»:

Պարոն Երիցյանն այն կարծիքին չէ, որ ոստիկանների մեջ ապրիլի 9-ին արթնացավ 2008-ի վայրագությունն ու «հին ավանդույթը». «Չէ, չէ: Մենք պետք է պաշտպանենք մեր ոստիկաններին, մենք պետք է այնպես անենք, որ հետո մեր ոստիկանները կարողանան պաշտպանել մեզ: Բոլորս էլ քննադատում ենք, որովհետեւ ոստիկանները պատժող օրգան են, դրա համար շատերը չեն սիրում»: Պարոն Երիցյանը մի քանի անգամ շեշտեց, որ ապրիլի 9-ի դեպքերի մանրամասներին ծանոթ չէ ու չի կարող գնահատականներ տալ»,- գրում է «Առավոտը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում