Րաֆֆին ինքն էլ չգիտի՝ ինչ է ուզում

«Երբ ինձ հարցնում էին՝ «ինչո՞ւ չեք միանում ընդդիմադիրին, խանդի գործոնն է աշխատում», ես ասում էի’ թող այդ մարդն ասի իր ծրագիրը’ ի վերջո ի՞նչ է ուզում, եւ ես չեմ ճանաչում այնպիսի ընդդիմադիր գործիչ, ով չի միանա: Ւ վերջո, մենք ընդդիմությունը չենք սեփականաշնորհել, եւ ես միշտ ասել եմ, որ ընդդիմադիր է ցանկացած ՀՀ քաղաքացի, ով չի ուզում այսպես ապրել: Էդ մարդը մինչեւ վերջ այդպես էլ չասաց’ ի՞նչ է պահանջում, ի՞նչ է ցանկանում: Այսպես ասեմ, նույնիսկ իր համախոհները չէին իմանում, թե ամսի 9-ին ինչի՞ մասին է խոսելու: Ասում էին, որ կլինի երդման արարողություն: Ի՞նչ երդման արարողություն, ժամը քանիսի՞ն կլինի, ինչպե՞ս կլինի, ոչ ոք չէր իմանում: Գիտե՞ք’ ինչու չէին իմանում, որովհետեւ այդ նույն Րաֆֆին էլ չգիտեր’ ինքն ինչ պետք է անի,- «168 ժամ» թերթի հետ զրույցում ասել է ՍԴՀԿ անդամ, Հայ ազգային կոնգրես դաշինքի ակտիվ գործիչ Գուրգեն Եղիազարյանը։

«Վերջինս նշել է, որ Ր. Հովհաննիսյանը երբեք էլ չի ունեցել «առաջ շարժվելու» որեւէ ծրագիր: Նա ինձ վրա թողնում է մի մարդու տպավորություն, ում ասում են’ ի՞նչ պետք է անի, նա էլ գալիս անում էր եւ գնում էր տուն»,- մեջբերում է «168 ժամը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում