Ծաղկաձորն ու ռուսական Զլատոուստը բարեկամական համագործակցության համաձայնագիր են կնքել

Հայ-ռուսական համագործակցության շրջանակներում հոկտեմբերի 7-ին Ծաղկաձոր համայնքի և Ռուսաստանի Դաշնության Զլատոուստ քաղաքային շրջանի միջև բարեկամական համագործակցություն հաստատելու նպատակով կնքվել է համաձայնագիր:

Ինչպես տեղեկացրին Ծաղկաձորի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաձայնագիրը ստորագրվել է Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանի և Զլատոուստ քաղաքային շրջանի ղեկավար Վյաչեսլավ Ժիլինի կողմից:

Հետագայում կողմերը նախատեսում են իրականացնել կանոնավոր շփումներ՝ հաստատելով փոխշահավետ համագործակցություն մի շարք ոլորտներում՝ տնտեսություն, առևտուր, մշակույթ, կրթություն, սպորտ, առողջապահություն և այլն:

Միջազգային բարեկամական համագործակցությունը կնպաստի քույր քաղաքների համատեղ զարգացմանը և բարգավաճմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում