«Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ անցկացվել է hամաքաղաքային շաբաթօրյակ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում
Նմանատիպ
Երևանի հիմնադրման օրվան՝ «Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում հոկտեմբերի 7-ին հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ: Երևանը մաքրելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին միացել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակայության կառույցները, պետական և մասնավոր կազմակերպություններ, Երևանի ավագանու՝ հանրապետական կուսակցության խմբակցությունը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Անգլիական այգու և մանկական զբոսայգու պուրակի տարածքը մաքրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունների, տուրիզմի բաժնի, Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների ուժերով: Այստեղ նախաձեռնությանը միացել է նաև «Կոնգրես» հյուրանոցի աշխատակազմը: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության աշխատակիցներն էլ մաքրել են Հրազդանի կիրճի «Հաղթանակ» կամրջին հարող հատվածը:
Երևանի հերթական տարեդարձը մաքուր դիմավորելու գիտակցությամբ մայրաքաղաքի նախատոնական շաբաթօրյակին այս անգամ ևս ակտիվորեն ներգրավվել են ուսանողները, քոլեջների սաներն ու երիտասարդ կամավորները: Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կամավորների, պետական և ոչ պետական բուհերի ուսանողների համատեղ ջանքերով մաքրվել են ԲՈՒՀ-երի հարակից հատվածները, «Հաղթանակ» զբոսայգու առանձին տարածքներ, մետրոյի «Երիտասարդական» կայարանին հարակից «Բարեկամության ձեռքեր» քանդակից մինչև Օղակաձև զբոսայգու Գր. Լուսավորիչ եկեղեցի ընկած հատվածը: Շաբաթօրյակի մասնակիցներն ապահովվել են անհրաժեշտ գործիքներով, պարկերով, բահերով և այլ պարագաներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում