Նաիրա Զոհրաբյանը գրոհել է սրճարան՝ քարոզչական մայկաներ ու կեպիներ բաժանելու համար

«Երեկ Հյուսիսային պողոտայում «Սկսենք Երևանից» քարոզչական մայկաների ու կեպիների բաժանման ԲՀԿ ակցիայի ժամանակ կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նկատել է հյուրերի հետ սրճարանում նստած Սարիբեկ Սուքիասյանին ու միանգամից դիմել է Վարդան Օսկանյանին. «Սուքիասյանն ա, Գռզոյի ախպերն ա՝ Սարիբեկը»: Ուրա՞ ա, դե գնացեք էլի բաժանեք»,- հորդորել է Օսկանյանը:

ԲՀԿ- ակաները՝ տիկին Զոհրաբյանի գլխավորությամբ, գրոհեցին սրճարանը և ԲՀԿ-ի մայկաներ ու կեպիներ տվեցին Սուքիասյանին ու նրա հյուրերին: «Ժամանակը» ֆիքսել է, որ Սարիբեկ Սուքիասյանը կեպին սեղանից վերցրել ու դրել է աթոռին՝ իր մեջքի հետևը: «Ա դենեգ նե՞ դայոծե վի»,- հարց է ուղղել Սուքիասյանի հյուրերից մեկը: «Նետ, նետ, զա դենգամի ռեսպուբլիկանսկույու պարտիյու աբրաշչայծես»,- պատասխանել է տիկին Զոհրաբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում