Մեղվի պատասխանը
Նմանատիպ
Ինձ ասում են.- Ժիր մեղու,
Հանգիստ չունես քո տեղում…
Ես ասում եմ. –Ճիշտ է այդ,
Գործս սիրում եմ ես շատ,
Ամբողջ օրը զով օդում,
Թփից թուփ եմ թռչկոտում,
Ձորակները բուրավետ,
Պուրակները բուրավետ,
Ծաղիկները քաղցրաբույր,
Ինձ ասում են.- Անուշ քույր,
Ունենք առատ մենք նեկտար,
Որքան ուզես դու եկ տար…
Դե ասացեք. Ժիր մեղուն
Էլ ոնց մնա իր տեղում…
Մկրտիչ ԿՈՐՅՈՒՆ
Մկրտիչ Կորյունը ծնվել է 1913 թվականին Ղարսում։ Եղեռնի տարիներին Մկրտիչ Կորյունի ընտանիքը գաղթում է Ղարսից և բնակություն հաստատում Գյումրիում։ 1929 թվականին նա ավարտում է տեղի յոթնամյա դպրոցը։
1932 թվականին հրատարակվում է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Տեմպերի հերոսները» վերնագրով։ Նույն թվականին Կորյունը ընդունվում է Երևանի պետական համալսարանի լեզվագրական բաժինը։ 1937 թվականին ավարտում է համալսարանը և նվիրվում իր սիրած գործին՝ մանկավարժությանն ու մանկական գրականությանը։
Հայրենական պատերազմի ավարտից հետո Կորյունը նոր եռանդով շարունակում է իր գրական գործունեությունը։ 1947 թվականին ՀԳԱ Մանուկ Աբեղյանի անվան ինստիտուտում դիսերտացիա է պաշտպանում «Հասկերը որպես մանկական գրական ամսագիր» թեմայով և ստանում բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում