Նաիրա Զոհրաբյանը զրկեց կուսակցին արտահայտվելու իրավունքից

Երեկ Հյուսիսային պողոտայում «Սկսենք Երևանից» քարոզչական մայկաների ու կեպիների բաժանման ԲՀԿ ակցիայի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը թույլ չտվեց, որ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանն ավարտի «Ժամանակի» հետ հարցազրույցը. մեջ ընկավ, ընդմիջեց այն ու պատգամավորի թևն ընկնելով’ քաշելով տարավ:

Թերթի թղթակցի դիտողությանը, թե՝ «մի միջամտեք, Ձեր գործով զբաղվեք», պատգամավորին հեռացնող Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է. «Ես իմ գործն եմ անում»: Փաստորեն Նաիրա Զոհրաբյանն իր գործն է համարում կուսակիցներին ձայնի իրավունքից զրկելը: Սա առնվազն նշանակում է, որ տիկին Զոհրաբյանը չի հարգում իր կուսակցին: Միգուցե ուզում է տպավորություն ստեղծել, թե մեծ աշխատա՞նք է անում ու միայն ինքն է ունակ ԲՀԿ-ում հարցազրույց տալու, և ինքն է որոշում’ ով պիտի հարցազրույց տա, ով՝ ոչ: Ի դեպ, տեղեկություններ կան, որ տիկին Զոհրաբյանը հարցազրույց տալու ու ԱԺ-ում ելույթ ունենալու իրավունքից զրկել է ԲՀԿ որոշ պատգամավորների»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում