Խաղողի վազը

Ողկույզները պարեն նազով,
Հարազատի ու օտարի
Ես ձայն կտամ. – Ինձ մոտ արի,
Կեր խաղողս քաղցր ու հյութեղ,

Խաղող հո չի, այլ բուժիչ դեղ…
Որ դու էլ միշտ լինես բարի
Ու քո կյանքի ճանապարհին
Պետք գաս մարդուն ու աշխարհին…

Մկրտիչ ԿՈՐՅՈՒՆ

Մկրտիչ Կորյունը ծնվել է 1913 թվականին Ղարսում։ Եղեռնի տարիներին Մկրտիչ Կորյունի ընտանիքը գաղթում է Ղարսից և բնակություն հաստատում Գյումրիում։ 1929 թվականին նա ավարտում է տեղի յոթնամյա դպրոցը։

1932 թվականին հրատարակվում է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Տեմպերի հերոսները» վերնագրով։ Նույն թվականին Կորյունը ընդունվում է Երևանի պետական համալսարանի լեզվագրական բաժինը։ 1937 թվականին ավարտում է համալսարանը և նվիրվում իր սիրած գործին՝ մանկավարժությանն ու մանկական գրականությանը։

Հայրենական պատերազմի ավարտից հետո Կորյունը նոր եռանդով շարունակում է իր գրական գործունեությունը։ 1947 թվականին ՀԳԱ Մանուկ Աբեղյանի անվան ինստիտուտում դիսերտացիա է պաշտպանում «Հասկերը որպես մանկական գրական ամսագիր» թեմայով և ստանում բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում