Գ. Ջհանգիրյան. Որոշ մարդիկ անհանգստացած են Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմամբ

Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, պատասխանելով հարցին, թե’ «չնայած նախկին պայմանավորվածությանը և պետաիրավական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներին երեկ, խորհրդարանի դահլիճում տպավորություն ստեղծվեց, որ քաղաքական մեծամասնությունը փոշմանել է «Մարտի 1»-ի նոր հանձնաժողով ստեղծելու մասով», վերջինս նշել է. «Ես հիմա չեմ ուզում որևէ վերջնական եզրակացություն հայտնել, թե մեծամասնությունը ինչպես կքվեարկի, բայց կարծում եմ, որ այն քաղաքական ուժը, որը ներկայացված է, իրենք անհանգստացած են ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման փաստով, որոշ իրավապահ կառույցներ և նրանց ղեկավարներ, և այդ անհանգստությունը կամա թե ակամա տեղափոխվում է Ազգային ժողովի դահլիճ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում