Մեր ազատության և այն մասին, որ Աստված ազատ է ստղծել մարդուն

Աստված ազատ է ստեղծել մարդուն՝ փառավորելով նրան խելքով և իմաստությամբ և նրա հայացքի առջև դնելով կյանքն ու մահը, այնպես որ եթե կամենա ըստ ազատության ընթանալ կենաց ճանապարհով, ապա հավերժորեն կապրի, իսկ եթե չար հոժարությամբ ընթանա մահվան ճանապարհով, ապա հավերժորեն կտանջվի։

Այն, ինչ կախված է բնությունից, անխախտ է. ո՛չ մեծարանքի է արժանի, ո՛չ էլ պատժի, ոչ էլ որևէ մեկը երբևէ չի մեղադրվել, որ սև կամ կարճահասակ է, որովհետև դա մեր կամքից անկախ է: Իսկ պատիժներն ու մեծարանքները մեր կամքից են կախված, որովհետև կա և ՛ մեկի, և՛ մյուսի պահանջը` ինչպես մեր կամքի և կամեցողության, այնպես էլ աստվածային օժանդակության և պաշտպանության. նրանց որ առաջուց գիտեր Աստված… նախասահմանեց… նրանց էլ կանչեց, բայց, ինչպես առաքյալն է ասում, որոնք էլ կանչվեցին նախասահմանումով, այսինքն` իրենց հոժարությամբ և կամքով։

Քանզի չցանկացողներին թույլ տվեց ընթանալ ըստ իրենց ցանկության: Աստված բռնություն և վիրավորանք չի հանդուրժում Իր և Իր պատկերի՝ մարդու նկատմամբ: Նա Ինքն անտեսանելի է, իսկ Նրա պատկերը` մարդը` տեսանելի:

Այդ պատճառով, եթե որևէ մեկը մարդուն բարիք կամ չարիք կանի, այդ հենց Նրան է անում: Ուստի ամենայն դատ Նրանից է բխում, որ ըստ արժանվույն է հատուցում: Նա վրեժ է լուծում Իր պատկերի համար։

ՍՈՒՐԲ ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում