Ֆրանսիայում մահացել է դերասան Ժան Ռոշֆորը

 

 

Ֆրանսիայում 88 տարեկանում մահացել է դերասան Ժան Ռոշֆորը, հայտնում է Agence France-Presse–ը։ Այս մասին տեղեկացնում է iravunk.com-ը։

Ռոշֆորի դստեր՝ Կլեմանսի խոսքով՝ հայրը մահացել է Փարիզի հիվանդանոցներից մեկում կիրակի օրը։ Ծանր հիվանդ դերասանին հոսպիտալացրել էին դեռ օգոստոսին։

Ժան Ռոշֆորը ծնվել է 1930 թվականին Փարիզում։ Մանուկ հասակում նա հաճախ էր լինում նախնիների հայրենիքում՝ Բրետանում, եւ հենց այնտեղ էլ ընկերներից մեկը համոզել էր ուժերը փորձել թատերական կուրսերում։ Ավելի ուշ Ռոշֆորը վերադարձել էր Փարիզ եւ մասնագիտական կրթություն ստացել։

Իր կարիերայի ընթացքում Ժան Ռոշֆորը խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, թատրոնում եւ հեռուստատեսությունում։ Նա երեք անգամ արժանացել է Ֆրանսիայի գլխավոր ազգային կինոմրցանակին՝ «Սեզար»–ին։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում