Այլևս այսպես չի շարունակվի. Արմեն Ռուստամյան

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Հայ Ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Վերջինս իր ողջույնի խոսքում ասաց. «Բարձր եմ գնահատում ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, որն արդեն մեկ տարի է’ շարունակվում է և, անկախ մեր ունեցած տարբերություններից, մենք մեկ բանում համոզված ենք, որ այսպես չի շարունակվի’ ահագնանում է արտագաղթը, արյունաքամ է լինում մեր ժողովուրդը»:

Նա վստահություն հայտնեց, որ համագործակցության այդ հիմքերը լավագույնս կծառայեն նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում’ «սասանելու մենիշխանության դրվածքը»: Ռուստամյանը վստահ է, որ ընդդիմությունը առիթ կունենա ցույց տալու, որ ժողովրդի իշխանություն կարող է հաստատվել մայրաքաղաքում, հասնել ավելի արդյունավետ կառավարման:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում