Թուրքմենստանի նախագահը երկրի կրկնակի հերոս Է դարձել

Թուրքմենստանի նախագահը երկրի կրկնակի հերոս Է դարձել

Թուրքմենստանի խորհրդարանի պատգամավորները որոշում են ընդունել երկրի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովին շնորհել բարձրագույն պետական պարգեւը՝ Թուրքմենստանի հերոսի կոչում: Այդ մասին հայտնել Է պետական լրատվական գործակալությունը:

Պետության ղեկավարին պարգեւատրել են «նշանակալի վաստակի եւ միջազգային ասպարեզում անկախ չեզոք հայրենիքի հեղինակության բազմապատկման ուղղությամբ վիթխարի գործունեության համար»: Պատվավոր կոչումը Բերդիմուհամեդովին շնորհվել Է երկրորդ անգամ: Առաջին անգամ նա Թուրքմենստանի հերոս Է դարձել 2011 թվականի հոկտեմբերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում