Աշխարհում գործազուրկների թիվը 2017 թվականին կազմել է 201 միլիոն
Նմանատիպ
Աշխարհում գործազուրկների թիվը 2017 թվականի դրությամբ կազմել է 201 մլն՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 3,4 միլիոնով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Աշխատանքի միջազգային կազմակերպության «Զբաղվածությունն ախարհում եւ սոցիալական հեռանկարները 2017» զեկույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 9-ին:
«Հիմնական պատճառն այն է, որ չեն բավականացնում ներդրումները: Ֆիրմաները ներդրումներ չեն անում իրենց աշխատակիցների համար, ակտիվությունը դանդաղում է: Եվ դա ընդհանուր առմամբ ազդում է զբաղվածության մակարդակի վրա՝ վատացնելով այն»,– հայտարարել Է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Դեբորա Գրինֆիլդը:
Ընդսմին զեկույցում նշվում է զբաղվածության աճը փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկություններում: 2003-2016 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանում կրկնակի ավելացել է նման ձեռնարկությունների մշտական աշխատակիցների թվաքանակը: Սակայն այդ միտումը կանգ է առել վերջին երկու տարիներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում