ՀԱԿ կուսակցությունն այլևս կայացած փաստ է, որի առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանն է. Արամ Մանուկյան
13/04/2013 12:50
Նմանատիպ
ՀԱԿ կուսակցությանն այս պահին անդամագրվել է 1813 անդամ: Կուսակցության համագումարի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
«ՀԱԿ կուսակցությունն այլևս կայացած փաստ է, այն ավելին է, քան օրենսդրությունում ասված և սահմանված է կուսակցության մասին»,- ասաց Ա. Մանուկյանը և հավելեց, որ կուսակցություն են մտել մարդիկ, ովքեր գերադասում են պետական շահը և չեն առաջնորդվում անձնական շահերով:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նաև նշեց, որ իրենց կողմանկիցները ցանկանում են, որպեսզի կուսակցության առաջնորդը լինի Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում