ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը Երևանի ավագանու ընտրություններում չեն հաղթահարի վեց տոկոսանոց շեմը.Ալեն Սիմոնյան

 «Բարև Երևան» դաշինքի ցուցակում 12-րդ հորիզոնականը զբաղեցնող «Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ըստ իրեն` ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը Երևանի ավագանու ընտրություններում չեն հաղթահարի վեց տոկոսանոց շեմը

«Կարծում եմ, որ «Բարև Երևանը» կստանա 40 տոկոս ձայն: Մայրաքաղաքի ներկայացուցչական մարմին կանցնեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը և «Ժառանգությունը»»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

«Ես Երևանում որևէ քարոզարշավ չեմ տեսնում. միայն պլակատներ, Ամիրյան փողոցում՝ արդեն մեկ շաբաթ տևող ասֆալտապատման աշխատանքներ»,- ասաց Երևանի ավագանու ընտրությանը «Ժառանգության» ցուցակի 12-րդ հորիզոնականը զբաղեցնող «Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը:

«Երևանը շատ խնդիրներ ունի. առանց լուսավորության փողոցներ, փողոցում դեռ կրակում են շներին, մեծ թվով ագռավներ կան»,- ասաց նա:

Բանախոսն ավելացրեց, որ Երևանի ընտրությունները ոչ թե ծրագրային են, այլ’ քաղաքական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում