Սա այն լսարանը չէ, որ համոզեմ, քարոզեմ. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀԱԿ կուսակցության համագումարն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոսքը սկսեց հետևյալ կերպ. «Մի վախեցեք, այսօր ճառ չեմ ասելու, սա այն լսարանը չէ, որ համոզեմ, քարոզեմ: Ձեզանից յուրաքանչյուրը քարոզիչ է, հռետոր»:

Վերջինս, ամփոփելով ՀԱԿ դաշինքի գործունեությունն, ասաց. «Մինչև 2012 թ.-ի աշունը դաշինքը եղել է կուռ, միահամուռ, այդ ժամանակ ոչ մեկ չի փորձել խաղեր տալ, գլուխ պահել, այն ժամանակ բոլորը միահամուռ աշխատում էին»,- ասաց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ թեև շատերը ժամանակին դուրս են եկել դաշինքից, սակայն իրենց նպաստն են ունեցել դաշինքի համակարգված գործունեությանը:

Խոսելով մասնավորապես ՀՀՇ-ի մասին՝ Տեր-Պետրոսյանը նշեց, որ ՀՀՇ-ն նախորդ հինգ տարվա ընթացքում, որպես ինքնուրույն ուժ, «գոյություն չի ունցել, չի արել նեղ կուսակցական գործառույթներ». «ՀՀՇ նույնացված է եղել ՀԱԿ դաշինքին: Եվ այսօր, փաստորեն, ոչ մի բան չի փոխվում, երբ ՀՀՇ-ն դառնում է ՀԱԿ կուսակցություն»,- ասաց Տեր-Պետրոսյանը և կրկին բարի ճանապարհ մաղթեց բոլոր ուժերին, որոնք հեռացել են ՀԱԿ-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում