Ընդդիմադիր քաղաքապետ ունենալը կարևոր է ժողովրդի համար. Ա.Ռուստամյան

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության առաջին համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը ասաց, որ անհրաժեշտ էր ընտրություններից ընդդիմադիր դաշինք ստեղծվեր և այն գլխավորեր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ու մենք բոլորս դրա մեջ լինեինք ու գնայինք, հասնեինք քացաքապետի ընտրությանը: Երևանի ընդդիմադիր քաղաքապետ ունենալը ոչ միայն շարժման համար է կարևոր, այլ նաև ժողովրդի համար, երկրի համար: Դաշինքը փորձեցինք ձևավորել, բայց էլի նորից առաջացավ առաջին տեղը լինելու խնդիրը և դաշինքը չստացվեց: Բայց եթե Րաֆֆին համաձայնվեր, որ ինքը գլխավորեր, շատ ավելի հեշտ կլիներ համաձայնության հասնել, բայց սա համարվում էր, որ նսեմացվում է նրա հաղթանակը նախագահական ընտրություններում, որը բացարձակ այդպես չի: Սա պետք է դիտվեր մասը շարժման»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում