Ես եմ

Ես եմ

Հայրը իմ զինվոր, պապը իմ զինվոր,
Տվել են ինձ մի խորհուրդ կարևոր
Լա՛վ հիշիր որդիս ինչ-որ տեղ քո ներսում
Ուժեղ ու անվախ մի զինվոր է ապրում

Նա` քո հերոսը սիրտ ունի առյուծի
Նահանջի մասին նա չի էլ մտածի
Երբ մեր հողին թշնամին մոտենա
Ուզես թե չուզես դու կդառնաս Նա։

Ես եմ հայ զինվորը հայկական բանակը
Ձենքն ու սուրբ հավատքը,
Պապերին տանք պարտքը
Թող զգա թշնամին հայ առյուծի ուժը
Գարեգին Նժդեհն եմ ու Գևորգ Չաուշը։

Ազգը իմ հերոս,  հողը իմ հերոս
Տվել են ինձ կյանք ու հայատառ սաղմոս
Ես էլ անպարտ իմ հավատն իմ սրտում
Պահապան խաչ մայրն է իմ աղոթում։

Բարդ ու դժվար ճակատագիր իմ ազգի
Քեզ կփոխեմ կյանքը մեր հանդարտվի
Ու թե նորից թշնամին մոտենա
Երդվում եմ կյանքով
Նա մոխիր կդառնա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում