Ապագա սերունդներին պետք է հանձնել ավելի լավ Երևան.Տարոն Մարգարյան

Այսօր  Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը հանդիպում ունեցավ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ:

Վերջինս դիմելով բնակիչներին ասաց «4 տարվա ընթացքում մեր թիմը սրտացավ աշխատանքով փորձեց լուծել այն խնդիրնեը, որոնք ծրագրել էինք և դեռևս կան բազում խնդիրներ, որոնց լուծումը մենք տալու ենք մոտակա ժամանակաշրջանում»:

Նա նշեց, որ Ներքին Շենգավիթ են եկել՝ ներկայացնելու քաղաքի զարգացման իրենց տեսլականը և հաշվետու լինել երևանցիների առջև:

«Մեր փորձառու և սրտացավ թիմի շնորհիվ մենք կկարողանանք ավելի լավ Երևան, ավելի լավ բակ, ավելի լավ վարչական շրջան ունենալ»,- նշեց Տ. Մարգարյանը:

Նա ասաց, որ իր համար հոգեհարազատ են բոլոր թաղամասերը, վարչական շրջանները և իրենց թիմը քայլ առ քայլ լուծելու է նաև Շենգավիթի խնդիրները:

«Շենգավիթցին ունենալու է իր մշակույթի տունը, իր հանգստյան գոտիները. Մենք աշխատանքներ ենք տանելու շենգավիթցիների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Նրա խոսքով՝ Շենգավիթում գոյություն ունի շքամուտքերի, փողոցային լուսավորության, կանաչապատման և այլ խնդիրներ, որոնց իրենք շատ լավ տիրապետում են:

«Մեզ համար օրակարգային են նաև կրթական խնդիրները, Երևանը մեր երկրի կրթական կենտրոնն է և մենք այս տարիների ընթացքում լուծեցինք բոլոր դպրոցների և մանկապարտեզների ջեռուցման խնդիրները»,- ասաց Տ. Մարգարյանը:

Ըստ նրա՝ ապագա սերունդներին պետք է հանձնել ավելի լավ Երևան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում