Ափսոսում եմ, որ այդ ամբողջ քաղաքական գործընթացի մեջ պարոն առաջին նախագահը տեսել է միայն Վ. Գասպարյանի հետ աղոթելը. Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը անդրադառնալով «ԳԱԼԱ»-ի այն դիտարկմանը, որ այսօր ՀԱԿ համագումարի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրեց կարծիք, համաձայն որի որևէ քաղաքական գործընթաց չի իրականացվել վերջին շրջանում, ասաց.

«Ընդամենը ափսոսանք պետք է հայտնեմ, որ այդ ամբողջ քաղաքական գործընթացի մեջ պարոն առաջին նախագահը տեսել է միայն Վ. Գասպարյանի հետ աղոթելը,- ասել է Հովսեփ Խուրշուդյանը,- Մեր կարծիքով ՝ դա աղոթք էր ժողովրդի հետ… եթե այնտեղ ներկա է եղել նաև պարոն Գասպարյանը, դա չի նշանակում, որ նրա հետ է եղել աղոթքը, եթե, այնուամենայնիվ, Գասպարյան Վովային են նկատել և եթե սա է իր պատկերացումը գործընթացի վերաբերյալ, ուղղակի ցավում եմ դրա համար և ոչնչով չեմ կարող իրեն օգնել»:

Ինչ վերաբերում է նրան, որ Ազատության հրապարակում եղել են ՀԱԿ-ի համակիրները, Հ. Խուրշուդյանը ասել է.

«Կեսից շատը չէ, ես կարծում եմ, հրապարակի ամբողջ ժողովուրդը գրանցված էին ՀԱԿ-ի վրա, իրենք նաև տոմսեր ունեին՝ «ՀԱԿ-ի վրա գրանցված ժողովուրդ», հենց այդպես էլ գրված էր տոմսերի վրա: Ով գալիս էր հրապարակ, ներկայացնում էր այդ տոմսը, վրան գրված էր «ՀԱԿ-ի ժողովուրդ», և նրանք մասնակցում էին հանրահավաքին: Այնպես որ, իրենք համեստություն են արել՝ ասելով մեծ մասը, ոչ թե մեծ մասը, այլ’ բոլորը: Ես գնահատում եմ առաջին նախագահի համեստությունը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում