Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծում կանխարգելող դրույթներ չկան. Ա. Զոհրաբյան
Նմանատիպ
«Ընտանեկան բռնության և կանխարգելման ու ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի դրույթներով չի կանխարգելվում բռնությունը, այլ դրա հետևանքներն են ներկայացվում: Այս մասին Արարատ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ Փաստաբաների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նրա համոզմամբ` Օրենսդիրը դրա փոխարեն պետք է փորձեր պարզել բռնության պատճառները և գտնել դրանց վերացման ուղիները:
Փաստաբանների պալատի նախագահը մտավախություն ունի, որ այս օրենքը հաստատվելու դեպքում պետական մարմինները հնարավորություն կունենան ճնշելու մարդկանց, ներխուժելու ընտանիք: Խնդիրն այն է, որ ըստ ներկայացված օրինագծի` տնտեսական կամ հոգեբանական բռնության ցանկացած սպառնալիքի դեպքում` անկախ նրանից, դա իրագործելու ռեալ վտանգ կներկայացնի, թե ոչ, ոստիկանը իրավունք կունենա ներխուժելու ընտանեկան ինստիտուտ: Այդ ժամանակ, Արա Զոհրաբյանի խոսքով, շատ հնարավոր է, որ խախտվեն անձի այլ իրավունքներ, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ և բերում է օրինակներ:
Փաստաբանների պալատի նախագահը բացեր է տեսնում օրինագծի մի շարք դրույթներում, որոնք չեն կարող երաշխավորել նույն այդ օրինագծով բռնությունից պաշտպանված անձի այլ բռնություններից հեռու լինելը:
Ա. Զոհրաբյանի վստահեցմամբ` Փաստաբանների պալատը դեմ չէ օրինագծին առհասարակ, այլ` այն դրույթներին, որոնք կխաթարեն Հայաստանում ընտանիքի ինստիտուտն ու կհակասեն ազգային առանձնահատկություններին ու արժեհամակարգին: Ըստ այդմ` նրանք պատրաստ են աշխատել Արդարադատության նախարարության հետ և իրավական քննարկումների միջոցով նորմալ տեսքի բերել օրենքի նախագիծը:
Մանրամասները` տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում