Facebook-ը հույս ունի առաջիկա տարիներին վիրտուալ իրականության մեջ ներգրավել շուրջ 1 մլրդ օգտատերերի
Նմանատիպ
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել Է, որ 2018 թվականին ընկերությունը կթողարկի վիրտուալ իրականության Oculus Go սաղավարտը, որը կարժենա 199 դոլար եւ վիրտուալ իրականությունը մատչելի կդարձնի բնակչության ավելի լայն խավերի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Facebook-ի վիրտուալ իրականության ակնոցների նախորդ մոդելը՝ Oculus Rift-ը, թողարկվել Է 2016 թվականի մարտին, բայց լավ չԷր վաճառվում հատկապես բարձր գնի (599 դոլար) պատճառով: Այժմ նոր ակնոցների թողարկման հետ միաժամանակ Facebook-ը հայտարարել Է Rift-ի գնի միանգամից 200 դոլարով իջեցման մասին: Դրա հաշվին ընկերությունը հույս ունի առաջիկա տարիներին վիրտուալ իրականության մեջ ներգրավել շուրջ 1 մլրդ օգտատերերի: «Եթե վիրտուալ իրականությունը նման գնով չնվաճի զանգվածային շուկան, կարծում եմ՝ նա չի կարողանա դա անել արդեն երբեք»,-այդ պլանները մեկնաբանել Է վերլուծաբան Ջոն Դելանին:
Ներկայում վիրտուալ իրականության ամենաԷժան դեւայսը Samsung Gear VR ակնոցներն են: Դրանք արժեն 129 դոլար, սակայն, ի տարբերություն Oculus Go-ի, ինքնավար չեն, այլ աշխատում են Samsung սմարթֆոնի հետ համատեղ: Սան Խոսեում Facebook-ի վիրտուալ իրականության մշակողների տարեկան խորհրդաժողովում Ցուկերբերգը նշել Է, որ վիրտուալ իրականությունը չափազանց դանդաղ Է ներդրվում հասարակության մեջ: Բայց ընդսմին նա հայտարարել Է, որ իր ընկերությունը խնդիր Է դնում դրանում ներգրավել շուրջ 1 մլրդ օգտատերերի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում