Ընդդիմադիր դաշտում պայքար է գնում ընդդիմության տիտղոսի համար.Պետրոս Մակեյան

«ՀԱԿ վերջին համագումարը բավականին տխուր է անցել»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և հետընտրական զարգացումներին, ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը և հավելեց, որ իր կարծիքով ընդդիմադիր դաշտում գործընթացների շարունակակությունը ապահովելու է հենց ժողովուրդը:

«Վերջին տարիներին ընդդիմության դաշտում պայքար է գնացել ընդդիմության տիտղոսի համար, ինչից օգտվում է վարչախումբը և կարողանում է իշխանություն պահել»,-ասաց Պետրոս Մակեյանը:

Բանախոսը նշեց, որ ինքն ընդդիմության հետագա պայքարը տեսնում է «Ղարաբաղ» կոմիտեի մոդելի օգտագործման մեջ, երբ յուրաքաչնյուր շրջանում ստեղծվում էին տեղական կոմիտեներ. «Նոր կոմիտեները կարող են կոչվել «Հայաստան» կոմիտեներ»,-ասաց բանախոսը:

Անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործողություններին Բաղրամյան փողոցում նա նշեց, որ ոստիկանապետի գործողությունները փոքրացրեցին այն էներգետիկան, որ առկա էր Բաղրամյան փողոցում, ինչը թույլ տվեց խուսափել բախումներից: Իսկ  երթի մասնակիցների 2 խմբի բաժանվելը թույլ տվեց խուսափել արյունահեղությունից և Մարտի 1-ի կրկնությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում