Ր. Հովհաննիսյանին ինտրիգ էր պետք. Գառնիկ Իսագուլյան

«Պարզապես ինտրիգ էր պետք, որպեսզի հասարակությանը նորից հրապարակ բերվի»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանն  անդրադառնալով  Րաֆֆի Հովհաննիսյանի վարած քաղաքականության և Մոսկվա կատարած այցին, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

«Լավ կլիներ, որ Ր. Հովհաննիսյանը ճիշտ գնահատեր իրավիճակը: Տպավորություն է ստեղծվել, թե նրանք սեփականաշնորհել են Ազատության հրապարակը, իսկ նման կերպ կոնսոլիդացիան անհնար է, քանի որ «Ժառանգությունը» ցանկանում է իր շուրջը համախմբել բոլոր ուժերին»,- ասաց Գ. Իսագուլյանը և եզրափակեց խոսքը, թե այս ամենի արդյունքում կարող է «Ժառանգության» վարկանիշի անկում գրանցվել:

Ինչ վերաբերվում է ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործողություններին, ապա բանախոսի խոսքով` նա իր վրա վերցրեց ժողովրդին առաջնորդելու գործը։ 

«Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ նման դեպք գրանցել է նաև երկրի ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը, ով կարողացավ ոստիկանի վարկանիշը բարձրացնել ու կանխել հետագա վատ զարգացումները»,- ասաց Իսագուլյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում