Մի առակ համբերության վերաբերյալ

Մի առակ համբերության վերաբերյալ

Մի վարդապետ, աշակերտին համբերություն սովորեցնելու համար, նրան ուղարկում է գերեզմանատուն՝ շիրմաքարերը գովելու։ Մյուս օրը ուղարկում է նախատելու և հայհոյելու, իսկ հետո հարցնում է.

— Քո գովելուց քարերը հպարտացա՞ն։

Ասում է՝ ոչ։

— Իսկ հայհոյելուցդ դժգոհեցի՞ն արդյոք և որևէ բան ասացի՞ն։

— Ամենևին ոչ։

— Դու ևս գնա,— ասում է վարդապետը,— այդպես արա։ Գովեստից մի փքվիր և անարգելուց մի տրտմիր։

Վարդան ԱՅԳԵԿՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում