Այգեստան
14/10/2017 15:35
Նմանատիպ
Պարտեզ ունեմ մրգաշատ՝
Նուռ կա, ծիրան ու փշատ,
Դեղձ կա, խնձոր ու խաղող,
Տանձ, սերկևիլ ոսկեկող:
Թե ամառը ինձ հյուր գաս –
Կուտես բալ, թութ ու կեռաս,
Թե՝ աշնանը մրգածոր՝
Սերկևիլ, նուռ ու սալոր:
Մրգի բույր կա ամեն տեղ՝
Համո՜վ, քա՜ղցր ու հյութեղ:
Պարտեզ չէ, այլ՝ այգեստան,
Անունը՝ Հայք-Հայաստան:
Հենրիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում