Բնակիչները ավելի լավ են պատկերացնում քաղաքապետարանի լիազորությունների շրջանակը, քան Օսկանյանները

ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Ավագյանը իր Facebook-յան էջում գրել է:

Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, թե պարոն Օսկանյանը Հայաստանում եղած տարիներին երևի թե առաջին անգամ է շրջել Երևանի վարչական շրջաններում և իր համար որոշ բաներ «բացահայտել»։ Լավ կլիներ, որ նման շրջայցեր պարոն Օսկանյանը մշտապես կատարեր, անկախ ընտրական գործընթացներից. համեմատելու բան հաստատ կունենար։

Ի դեպ, ավագանու ընտրությունների նախօրեին սոցիալ-տնտեսական շատ խնդիրներ են փորձում կապել Երևանի քաղաքապետարանի հետ, ինչը նրա լիազորությունների շրջանակում չէ։ Դա էլ մանիպուլյացիայի տեսակ է։ Բնակիչները, սակայն, շատ ավելի լավ են պատկերացնում քաղաքապետարանի լիազորությունների շրջանակը, քան պարոն Օսկանյանները։

Եթե վարչական շրջանների տեղը նոր ես սովորում և իրապես չես պատկերացնում քաղաքային խնդիրների շրջանակը, ո՞նց ես հավակնում քաղաքապետ դառնալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում