Հայ սամբիստները հայրենիք կվերադառնան 11 մեդալով

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտվեց Եվրոպայի սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը, որին, ի թիվս 22 պետությունների, մասնակցում էր նաև Հայաստանը:

Մեր 22 մարզիկներից 11-ը հաջող անցկացրեցին իրենց մրցելույթները և այսօր՝ ապրիլի 15-ին հայրենիք կվերդառնան 3 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալով: Ստորև ներկայացնում ենք մեր չեմպիոններին և մրցանակակիրներին:

Երիտասարդներ

Ջիվան Ղազարյան-48 կգ՝ ոսկի
Գրիգոր Մխիթարյան-52 կգ՝ ոսկի
Մաքսիմ Մանուկյան-57 կգ՝ արծաթ
Արթուր Հակոբյան-74 կգ՝ բրոնզ
Ռոզա Խաչատրյան-52 կգ՝ բրոնզ

Պատանիներ

Էդիկ Պետրոսյան-87 կգ՝ ոսկի
Ալբերտ Սարգսյան-+87 կգ՝ արծաթ
Քնարիկ Ստամբուլցյան-40 կգ ՝ արծաթ
Դավիթ Խաչատրյան-48 կգ՝ բրոնզ
Կարեն Մինասյան-52 կգ ՝ բրոնզ
Հարություն Առաքելյան-65 կգ՝ բրոնզ

Այս մասին տեղեկացնում են մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում