Ավարտվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների առաջնությունը
Նմանատիպ
Ավարտվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների առաջնությունը նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին: Առաջնությանը, որն ընթացել է Երևանի Խուլ և համրերի մարզապալատում, մասնակցել են ընդհանուր թվով 280 պատանի ըմբիշներ:
Ըստ քաշային կարգերի’ Հայաստանի չեմպիոն են հռչակվել. 42 կգ քաշային կարգում՝ Նաիրի Ղարսայանը (Օլիմպիական հերթափոխի քոլեջ), 46 կգ քաշային կարգում՝ Հայկ Բադալյանը (Արմավիր), 50 կգ քաշային կարգում՝ Վահե Մատինյանը (Իջևան), 54 կգ քաշային կարգում՝ Գևորգ Թադևոսյանը (Արտաշատ), 58 կգ քաշային կարգում՝ Աշոտ Վելիցյանը (Տաշիր), 63 կգ քաշային կարգում՝ Հակոբ Ավետիսյանը (Երևան), 69 կգ քաշային կարգում՝ Տիգրան Մնացականյանը (Օլիմպիական հերթափոխի քոլեջ), 76 կգ քաշային կարգում՝ Սարգիս Հովսեփյանը (Աշխատանքային հերթափոխ), 85 կգ քաշային կարգում՝ Ռազմիկ Պողոսյանը (Վանաձոր) և 100 կգ քաշային կարգում՝ Մերուժան Նիկոյանը (Աշխատանքային հերթափոխ): Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Առաջնությանը մասնակցել են մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից՝ բացառությամբ Վայոց ձորի: Առաջնության ընթացքում ցույց տված արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը, որը հունիսին կմասնակցի Չեռնոգորիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում