Մե՞ծ եմ, ասե՛ք, թե՞ փոքրիկ
16/10/2017 16:00
Նմանատիպ
Երբ ձեռքերս չեմ լվանում,
Ինձ ասում են` լվացվի՛
Մեծը երբեք չի ծուլանում,
Արդեն մեծ ես, իմացի՛ր:
Թե քույրիկս թատրոն գնա,
Ինչքան խնդրեմ` չի տանի.
Ինձ կասի` դու տանը մնա,
Փոքրիկ ես դեռ` չեն թողնի:
Հենց որ ժամը ութն է լինում,
Ինձ ասում են` քնիր շուտ,
Փոքրիկները շուտ են քնում,
Տես` դրսում ինչ մութ է, մութ…
Մեկն ասում է` մեծ ես արդեն,
Մեկն ասում է` փոքր ես շատ.
Մե՞ծ եմ, ասե՛ք, թե՞ փոքր եմ դեռ.
Ո՞նց իմանամ ես հաստատ…
Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում