Բնապահպանության նախարարությունը հինգ օրվա ընթացքում վարչական տուգանքի 18 որոշում է կայացրել

Բնապահպանական պետական տեսչության կողմից ապրիլի 8-ից 13-ը իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 980 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 260 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես’

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 187.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.հազար դրամ.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 64.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցի արդյունքում առգրավվել է 48 հատ տիրազուրկ սիգ տեսակի ձուկ,որը հանձնվել է թիվ 14 գիշերօթիկ դպրոցին:
Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազար դրամ.գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 8.0հազար դրամ.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազար դրամ. գումարի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամ. գումարի վարչական տուգանքի որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամ. գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Սյունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից 9 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 570 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում: Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.12 մլն դրամ գումար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում