Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը՝ ՆԱՄ-ում
Նմանատիպ
«Նարեկացի» արվեստի միությունը հյուրընկալել է «System of a Down» հռչակավոր ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանին և CNN հեռուստաընկերության նկարահանող խմբին: Այցելության նպատակը «Նարեկացի» նվագախմբին ծանոթանալը, լսելն ու նկարահանելն է։ Այս մասի տեղեկացնում է Panorama.am-ը։
ՆԱՄ-ից տեղեկացնում են, որ երիտասարդ երաժիշտներն Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ 2016 թվականին, որպես նվիրում Սերժ Թանկյանին և SOAD խմբի անդամներին, ներկայացրել էին վերջիններիս «Aerials» երգի մեկնաբանությունը ժողովրդական նվագարաններով, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել և շնորհիվ դրա՝ ռոք երաժիշտը, այցելելով Հայաստան դեռևս 2017 թվականի մարտ ամսին, չէր մերժել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի հրավերը և եկել էր՝ լսելու նրանց:
Թանկյանը կրկին Նարեկացի արվեստի միության կենտրոնում էր CNN-ի նկարահանող խմբի հետ, ով հետաքրքրված է հայկական անաղարտ երաժշտությամբ և «Նարեկացի» նվագախմբի գործունեությամբ:
«Մենք հետևում ենք ձեզ, մենք հպարտ ենք ձեզնով: Դուք շատ լավ եք նվագում:
Շնորհակալություն,- ասել է նվագախմբին Սերժ Թանկյանը:
«Շնորհիվ Սերժ Թանկյանի՝ CNN հեռուստաընկերությունը Հայաստանի ազգային մշակույթի մասին պատմող իր վավերագրական ֆիլմում ընդգրկեց նաև «Նարեկացի» նվագախմբի անդամների հնչեցրած մաքրամաքուր հայկական կատարումները: Խորին շնորհակալություն նրան «Նարեկացի» արվեստի միության և «Նարեկացի» նվագախմբի անունից»,- ասել է«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում