Հեղինե Բիշարյանը դատի է տալու

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, թե դատի է տալու այն տեղեկատվությունը տարածողներին, որոնց համաձայն` ՕԵԿ-ն իր առաջիկա ընտրություններում մեկ ձայնի դիմաց խոստանում է 4 տուփ խտացրած կաթ եւ կես կիլոգրամ մեղր: ՕԵԿ-ն, իհարկե, ճիշտ կանի, եթե դատի տա այդ տեղեկատվությունը տարածողներին, որովհետեւ դա ակնհայտորեն լուրջ դիվերսիա է կուսակցության դեմ: Փաստորեն, «չար ուժերը» սահմանել են մի նշաձող, որից քիչ այլեւս հնարավոր չի լինի ընտրակաշառք բաժանել: Պատկերացրեք` ինչ-որ պահի որոշում ընդունվի, ասենք, մարդկանց 4-ի փոխարեն երեք տուփ խտացրած կաթ բաժանել (հասկանալի է` ոչ ընտրակաշառք, այլ զուտ մարդասիրական նպատակներով): Պարզ է չէ՞, որ աղմուկ կբարձրանա` մարդիկ կսկսեն պահանջել «իրենց հասանելիքը»: Ավելին, կարող են գտնվել մարդիկ, ովքեր իրենց հերթին դատի կտան ՕԵԿ-ին (մարդասիրական օգնությունը ոչ պատշաճ ծավալներով իրականացնելու համար):

Հետևեք մեզ նաև Telegram-ում