Երեսուն արծաթը` Հուդային

Րաֆֆու քարոզարշավին մասնակցելու համար Հայաստան եկած Րաֆֆու որդու’ Կարինի մտերիմ ընկեր, Հովհաննես Բադրամյանի թոռ, Օբամայի քարոզարշավին մասնակցած սակավախոս Լևոն Բաղրամյանն ուրբաթ օրվա միտինգից հետո չցանկացավ որևէ բառ ասել Րաֆֆու շարժման մասին, պատասխանել մեր հարցերին:

Միակ բանը, որ ասաց. «Շատ լավ միտինգ էր, կրակ կար մթնոլորտում… չորացրեց թաց գետինը»: Դուք և Կարինը մանկության ընկերնե՞ր եք: «Ոչ, քոլեջում միասին ենք սովորել, ինքը շատ լավ գրող է»: Իսկ դժվար չէ՞ ամերիկաներից գալ’ մեր թաց ասֆալտին ամիսներ շարունակ կանգնել-սպասել, որ այն չորանա:

«Դուք պիտի ասեք’ դժվա՞ր է, թե՞ չէ. լսո՞ւմ է ժողովուրդը հարթակից ասված մտքերը, թե՞ հակառակը’ «հիմա-հիմա» է գոռում, դու ասա: Աստծունը’ Աստծուն, Կեսարինը’ Կեսարին. «Երեսուն արծաթն էլ Հուդայի՞ն»,-ցավով ու ժպիտով ասաց Լևոնն ու հեռացավ:

Հրապարակ

Հետևեք մեզ նաև Telegram-ում