Երևանի մնջախաղի թատրոնը Տյումենում կմասնակցի Երիտասարդական թատերական փառատոնին
19/10/2017 12:30
Նմանատիպ
Երևանի մնջախաղի պետական թատրոնը հոկտեմբերի 20-22–ը Տյումենում կայանալիք «Живые Лица» («Կենդանի դեմքեր») 9–րդ երիտասարդական թատերական փառատոնին կմասնակցի «Խաղ» ներկայացմամբ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, բեմադրությունն ընդգրկվել է մրցութային տասը ներկայացումների ցանկում։ «Խաղը» փառատոնի բեմ կբարձրանա հոկտեմբերի 21-ին, ապա տեղի կունենա հանդիպում ներկայացման ստեղծագործական կազմի հետ։
«Театр тотального присутствия» («Թատրոնի համապարփակ ներկայություն») կոնֆերանսում նախատեսված է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի դասախոսությունը։ Նա կներկայացնի ԵԹԿՊ-ի մնջախաղի դերասանական կուրսի ուսանողների «Feel Not Feel» բեմադրության տեսացուցադրությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում