Ադրբեջանի քաղաքացին պայթել է ականի վրա
16/04/2013 10:30
Նմանատիպ
Ադրբեջանում հերթական քաղաքացիական անձն է պայթել ականի վրա:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի Ղազախի շրջանի Խանլիգար գյուղի տարածքում: 1990թ-ին ծնված Ադիլ Վելիևը անտառումը ականի վրա պայթել է:
Հաղորդվում է, որ երիտասարդի մարմինն արդեն դուրս է բերվել անտառից:
Հիշեցնենք, որ Խանլիգար գյուղի տարածքում նման մեկ այլ դեպք էր գրանցվել էր մոտ երկու շաբաթ առաջ. ապրիլի 2-ին Խանլիգարի բնակիչ Սաբիր Քերիմովը բանջար հավաքելու նպատակով անտառ էր գնացել և չէր վերադարձել… Երկու օր անց պարզվել էր, որ նա պայթել է ականի վրա և մահացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում