Ադրբեջանի ինտերնետ ակումբներում արգելափակվել է Facebook-ը
Նմանատիպ
«Ադրբեջանում գործող ինտերնետ ակումբների սեփականատերերին հրահանգվել է արգելափակել մատչումը սոցիալական ցացերին»,-հաղորդում է ադրբեջանական Haqqin.az կայքը՝ հավելելով, որ խոսքը մասնավորաբար Facebook-ի մասին է:
Կայքի տվյալներով՝ նման արգելք արդեն իսկ գործում է Գյունյաշլի գյուղի (մայրաքաղաք Բաքվի մերձակայքում) ինտերնետ-ակումբներում, իսկ Կարաչուխուր գյուղում (մայրաքաղաք Բաքվի մերձակայքում) ինտերնետ-սրճարանների սեփականատերերին հրահանգվել է ժամը 23:00-ից հետո փակել դռները բոլոր այցելուների առջև: Իսմայիլիի շրջանում էլ ոստիկանները պահանջել են «առաջիկա օրերին կազմել և ներկայացնել համացանցից օգտվող քաղաքացիների ցանկը՝ անուն առ անուն»:
Վերջին ժամանկներս Facebook-ը դարձել է հակակառվարական արշավներ կազմակերպելու լավագույն գործիքը ադրբեջանցի երիտասարդների ձեռքին:Պատահական չէ, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազայիլ Աղամլիի օրեր առաջ այն հայտարարությունն է, թե անհրաժեշտ է «խիստ վերահսկղություն սահմանել Facebook-ի և մյուս սոցիալական կայքերի նկատմամբ՝ հնարավոր «աղետներից» խուսափելու համար»: «Facebook-ը լուրջ սպառնալիք է ստեղծում Ադրբեջանի համար. այնտեղ քաղական բնույթի տարբեր կոչեր են հնչում, և կան մարդիկ, որոնք հետևում են դրանց,-ասել էր խորհրդարանականը և հավելել,- Եթե պրոֆիլակտիկ աշխատանքներ չտարվեն, սահմանափակումներ չմտցվեն, ապա երկրում անխուսափելի աղետներ կարող են տեղի ունենալ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում