Մեծ ձեռքբերում է այն, որ քաղաքային իշխանությունների եւ բնակիչների միջեւ ձեւավորվել է վստահության մթնոլորտ. Տարոն Մարգարյան
Նմանատիպ
Երեւանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը ապրիլի 15-ին հանդիպեց Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ: Այստեղ եւս նա ծանոթացավ առկա խնդիրներին, խոստացավ լուծումներ գտնել դրանց համար:
Տարոն Մարգարյանը հիշեցրեց, որ վերջին 4 տարիների ընթացքում Երեւանում բազմաթիվ խնդիրներ արդեն գտել են իրենց լուծումները, իսկ որոշ խնդիրներ էլ դեռ սպասում են լուծման իրենց հերթին: «Քաղաքացիների հետ ամենօրյա շփումների արդյունքում բացահայտվել են այն խնդիրները, որոնք ծրագրային լուծում պիտի ստանան: Այդ ծրագրերն իրագործելու համար հարկավոր է ժամանակ եւ հետեւողական աշխատանք, որը մեր փորձառու թիմը կիրագործի»,- հավաստիացրեց Տարոն Մարգարյանը:
Որպես Երեւանի օրակարգային խնդիրներ’ գործող քաղաքապետն առանձնացրեց վերելակների ու տրանսպորտի հարցը: «Այս չորս տարիների համար գլխավոր ձեռքբերումը, կարծում եմ, այն է, որ քաղաքային իշխանությունների եւ բնակիչների միջեւ ձեւավորվել է վստահության մթնոլորտ, որը, սակայն, բազմապատկվելու անհրաժեշտություն ունի»,- ասաց նա:
«Մայիսի 5-ին երեւանցին ընտրելու է ավելի լավ Երեւան, անվճար մանկապարտեզ, վերանորոգված դպրոց»,- ընդգծեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում