«Պողիկտոս» օպերան վերականգնված տարբերակով վերադառնում է օպերային թատրոնի խաղացանկ
Նմանատիպ
Իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերան երկարատև դադարից հետո նոյեմբերի 9-ին վերականգնված տարբերակով կներկայացվի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Իտալերեն լիբրետոյի հեղինակը Սալվատորե Կամմարանոն է, ըստ Պիեռ Կոռնելի «Պողիկտոս» ողբերգության (1641-42)։ Ստեղծվել է 1838 թ. Նեապոլի «Սան-Կարլո» թատրոնի համար, սակայն բեմադրությունը վերջին պահին արգելվել է։ 1840 թ. Դոնիցետտին վերամշակել է օպերան ֆրանսիական բեմի համար։ «Մարտիրոսներ» անվան տակ նույն թվականին այն բեմադրվել է:
Օպերային թատրոնից տեղեկացնում են, որ «Պողիկտոս» օպերան բեմադրվել է նաև Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. առջնախաղը կայացել է 1993 թվականի ամռանը՝ Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ։ Պարտիտուրան Հայաստան է բերվել 1970 – ականներին, Վատիկանի գրադարանից, Վազգեն Առաջինի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում