Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-18-ը Հայաստան կայցելի Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Այցի ընթացքում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում