Քննարկվում է Թուրքիայից Ախալքալակի Կարծախ գյուղի հետ սահմանը բացելու հարցը
Նմանատիպ
«Բաքու Թբիլիսի Կարս» երկաթգծի շինարարությունը մտնում է նոր փուլ, որը նախատեսում է թունելի շինարարություն Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում: Այս մասին տեղեկանում ենք akhaltskha.net կայքից:
Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, Ճանապարհային եւ ռազմական ոստիկանության, «Մարաբդա Կարծախ» շինարարական ընկերության եւ Թուրքիայից ժամանած պատվիրակության ներկայացուցիչները տեղում ծանոթացան թունելի շինարարությունը իրականացնելու վայրին:
Թուրքիայից ժամանած պատվիրակությունը այցելության ընթացքում նաեւ քննարկել է Կարծախի սահմանի բացման հարցը, ինչ նրանց խոսքերով հեշտացնելու է բանվորների տեղաշարժը թուրքական կողմից:
Կարծախից պատվիրակությունը ուղեւորվեց Թբիլիսի, տվյալ հարցի շուրջ բարձրաստիճան հանդիպումների համար, որտեղ քննարկվելու են երկաթգծի շինարարության հետ կապված հարցեր:
Կարծախում թունելի շինարարության աշխատանքները ծրագրվում է սկսել արդեն այս տարվա մայիսի սկզբերից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում