Հայրենիքիս

Ես ուզում եմ ինձ մոռանալ
Ու քո սիրով ապրել անվերջ,
Քո իղձերի գերին դառնալ,
Ու վառել քո տենչերն իմ մեջ…

Ես ուզում եմ վաղվա օրում
Եվ գալիքում լինել քոնը,
Որ և անցյալ տեսնեմ նորում
Եվ գալիքում տեսնեմ նորը..

Որ չխախտվի ոչ մի անգամ
Կամրջումը հին ու նորի,
Ու չփնտրենք ուրիշ պատգամ`
Կարոտելով քար ու հողի…

Որ լսելով ծանոթ մի երգ`
Չկեղեքվենք մենք մեր ներսում,
Որ չմնա և ոչ մի վերք
Աչքին անտես մեր լուռ կեսում..

Ես ուզում եմ ապրել այստեղ,
Այս քարքարոտ հողի վրա,
Իմ հնամյա գոյը փաստել
Ծլարկելով քարին նրա:

Ոզում եմ, որ մեր հանճարը
Որբ չլինի իր ոստանում,
Որ գտնվի դեղն ու ճարը.
Ապրել Կանչող Հայստանում:

Ես ուզում եմ սերունդներին
Թողնել երկիր հզորազոր,
Ու խոնարհվեն մեր Հին Գենի
Նորաբողբոջ զարմին այսօր:

Ապրենք Մեկտեղ, Մի’ երկնքի.
Մի’ արևի հովանու տակ`
Տալով մեր հին վարք ու փառքին
Մի նոր Թռիչք ու Նոր մի Կյանք….

Սեյրան ՄԱԼԽԱՍՅԱՆ
21.09.2000

Հետևեք մեզ նաև Telegram-ում