Մխիթարյանը մեծ պահանջարկ ունի, սակայն Ախմետովը դժվար թե ցանկանա վաճառել նրան. Սելյուկ
16/04/2013 13:45
Նմանատիպ
Ֆուտբոլային հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը հայտարարել է, որ Մխիթարյանը, Յարմոլենկոն և Կոնոպլյանկան դժվար թե տեղափոխվեն այլ ակումբներ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն ուժերն ավելի բարձրակարգ առաջնությունում փորձելու ցանկություն էր հայտնել, սակայն Սելյուկը չի հավատում, որ դոնեցկյան ակումբի ղեկավարությունը կհամաձայնվի բաժանվել նրանից:
«Անշուշտ, Մխիթարյանը մեծ պահանջարկ ունի: Առաջարկություններ կլինեն, սակայն չեմ կարծում, որ Ռինատ Ախմետովը կցանկանա վաճառել նրան», – Սելյուկի խոսքերը մեջբերում է Terrikon-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում