Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանն անկեղծ չեն. Ռուբեն Հակոբյան

 ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի նախագահական ընտրություններում  չառաջադրվելու հարցին ասաց. «Սա հարց է, որտեղ նրանք անկեղծ չեն:Նախագահական ընտրություններին հայտարարեցին, որ ընտրությունները քաղաքական չեն, մրցակցություն չկա, բայց քաղաքապետի ընտրությունները, փաստորեն պարզվում է քաղաքական են»:

Վերջինիս խոսքերով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս մաս չէր կազմում իշխանության սցենարին, ինչպես որոշ ընդդիմադիր գործիչներ, և մաս չէր կազմում նաև ընդդիմության սցենարին:

«Այս առումով Հովհաննիսյանն անկառավարելի էր, որովհետև մաս չէր կազմում թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության սցենարներին»,- ասաց Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում