Մեզ համար անհասկանալի է մեկ օրով Մոսկվա գնալը և ժողովրդի հաղթանակը Պուտինից բերելը.Աղվան Վարդանյան

«Դժվարանում եմ պատկերացնել հանրահավաք՝ Անի հյուրանոցում»,–անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին և Անի հյուրանոցում նրա հրավիրած հանդիպմանն այս մասին ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

«Հանրահավաքի 5000 հոգուն ասել՝ հաջորդ հանրահավաքը Անի հյուրանոցում, ճիշտ չէ: Այս շարժումը պետք է լինի հստակ հանգրվաններով: Մեզ համար անհասկանալի է մեկ օրով Մոսկվա գնալը և ժողովրդի հաղթանակը Պուտինից բերելը։ Անհասկանալի է ապրիլի 9-ի մոմավառությունը, ոստիկանապետի հետ աղոթելը կամ Հիսուսի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելը: Որքան գիտենք՝ Հիսուսը հարություն է առելՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը»,–նշեց Ա. Վարդանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում