Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանի հետ
Նմանատիպ
Հոկտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին: Այս մասին տեղեկացնում է armenianchurch.org-ը։
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց դեսպանին հայ-բրազիլական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ջանքերի համար:
Ամենայն Հայոց Հայրապետը պրն. Մոնտեյրոյին մաղթեց արգասաբեր գործունեություն և հաջողություններ հետագա ծառայության մեջ:
Իր հերթին դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Հայաստանում պաշտոնավարման իր փորձառությունը և ջերմ տպավորությունները` ընդգծելով, որ այս ընթացքում լավագույնս ճանաչել է Հայաստանը ու հայ ժողովրդին: Պրն. դեսպանը հավաստիացրեց, որ կշարունակի մնալ հայ ժողովրդի բարեկամը և այս տարիների հիշողությունները մշտապես կկրի իր հոգում:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում