Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը ես դեռ ութ տարի առաջ եմ ասել.Տիգրան Ուրիխանյան

«Մեզ համար շատ կարևոր է հայաստանցիների գնահատականը, մեր համերկրացիների գնահատականը, որը ընտրությունից ընտրություն տրվում է կուսակցությանը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հարցազրույցում հայտնեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Անդրադառնալով այն թեմային, թե արդյո՞ք կիսում է կուսակցությունը Լևոն Տեր-Պետրոսյանի այն թեզը, որ Հայաստանում անհրաժեշտ է բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնել, Ուրիխանյանը նշեց. «Ութ տարի առաջ ելույթ ունենալիս ասացի, որ Հայաստանում անհրաժեշտ է ցորենի ցանքսի, գիտության, կրթության, ինչպես նաև արդյունաբերության հեղափոխություն իրականացնել: Ասեմ, որ այդ իմաստով համոզմունքս որևէ կերպ չի փոխվել»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս են «Բարգավաճ Հայաստանում» վերաբերվում Տեր-Պետրոսյանի’ Խաչատուր Սուքիասյանի և Գագիկ Ծառուկյանի միջև անցկացրած զուգահեռ-համեմատությանը, Տ.Ուրիխանյանն արձագանքեց, որ ՀՀ-ում յուրաքանչյուր ոք ազատ է տարբեր կարծիքներ հայտնելու և համեմատություններ անելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում