Վրաստանի բնակչության մեծ մասը կողմ է Ռուսաստանի հետ երկաթուղու վերագործարկմանը
Նմանատիպ
Ռուսաստանի հետ Աբխազիայով անցնող երկաթուղու վերագործարկմանը կողմ է Վրաստանի բնակչության 63 տոկոսը: Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անցկացրել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI): Այդ գաղափարին դեմ է արտահայտվել հացվածների 13 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է http://akhaltskha.net/ կայքը:
Հետազոտության արդյունքները, որոնք կատարվել են այս տարվա մարտի 13-27-ին, հրապարակվել են այսօր՝ ապրիլի 15-ին: Հարցմանը մասնակցել է 3 103 մարդ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Ըստ աղբյուրի, Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչներն իրենց գլխավոր նպատակներից մեկը համարում են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Մասնավորապես, վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Երեւան կատարած այցելության ժամանակ հայտարարել է երկաթգծի աբխազական հատվածի վերահործարկման հնարավորության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում