ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունվել

Asbarez-ը գրում է, որ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սակրամենտոյի Վեհաժողովում միջոցառում է անցել, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը, որի կազմակերպիչն էր Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախումբը (ANCA WR):

Արարողությանը մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներն ու ANCA WR ակտիվիստները, ինչպես նաև ՀԱԵ երկու Աթոռների թեմերի առաջնորդներ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը (Էջմիածին) և արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը (Անթիլյաս):

Ապրիլի 15-ին տեղի ունեցած միջոցառման շրջանակներում  Հայոց ցեղասպանության մասին Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը բանաձև է ընդունել: Այդ նախագածի հեղինակներն էին Վեհաժողովի անդամներ Խաչո Աչաջյանն ու Ադրին Նազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում